Բենիամին Նեթանյահու. Դիմում եմ Իրանի ժողովրդին, դուք ավելի շատ եք վախենում Խամենեիի ռեժիմից, քան Իսրայելը, հույսը մի կորցրեք, Իսրայելը և ազատ աշխարհից մնացածները ձեզ հետ են
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով, Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ռեժիմն ավելի շատ է վախեցնում Իրանի ժողովրդին, քան Իսրայելին։ Այս մասին Նեթանյահուն հայտարարել է տեսաուղերձում։
«Աշխարհն արդեն տեսել է մեր հզորության միայն մի մասը։ Բայց կա մի բան՝ գիտե՞ք, թե ով է ավելի շատ վախենում Խամենեիի ռեժիմից, քան Իսրայելը։ Դա դուք եք՝ Իրանի ժողովուրդը։ Այդ իսկ պատճառով նրանք այդքան ժամանակ և գումար են ծախսում ձեր հույսերը փշրելու և ձեր երազանքները խափանելու համար։ Մի հրաժարվեք ձեր երազանքներից: Մի կորցրեք հույսը։Իմացեք, որ Իսրայելը և ազատ աշխարհից մյուսները ձեզ հետ են»,- դիմել է Նեթանյահուն Իրանի ժողովրդին։
Բացի այդ, Իսրայելի վարչապետի հայտարարության համաձայն, Իրանի երրորդ հարձակումն Իսրայելի վրա կաթվածահար կանի Իրանի տնտեսությունը։ Ինչպես ասում է է Նեթանյահուն, եթե Իրանը կրկին հարձակվի Իսրայելի վրա, Իսրայելը կփորձի զգալի տնտեսական վնաս հասցնել Իրանին։