Բելիաշվիլու փողոցում ընկերական խաղն ամեն դեպքում կանցկացվի, չնայած նրան, որ դրան մասնակցել ցանկացողները շանտաժի են ենթարկվում
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, Բելիաշվիլու փողոցում ընկերական խաղն ամեն դեպքում կանցկացվի, չնայած նրան, որ դրան մասնակցել ցանկացողներին շանտաժի են ենթարկում ոչ կառավարականները:
Կալաձեի խոսքով, խաղը մեկնարկելու է 18:00-ին:
«Չնայած նրան, որ որոշ ոչ կառավարական կազմակերպություններ զանգահարում են ֆուտբոլիստներին, շանտաժի ենթարկում, որպեսզի չմասնակցեն այդ հանդիպմանը, ցանկացած դեպքում այս խաղը կայանալու է»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Թբիլիսիում, Բելիաշվիլու փողոցում գտնվող մարզադաշտում նախատեսված ընկերական հանդիպմանը խաղալու է նաև Թբիլիսի քաղաքապետ Կախա Կալաձեն: