Բելգորոդի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 13-ը
Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 13-ը։
Տեղական իշխանությունների հաղորդմամբ, հարձակման հետևանքով վնասվել է բնակելի համալիր։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի 17 շրջաններում, այդ թվում՝ Թաթարստանի Հանրապետությունում, խոցվել է 153 անօդաչու թռչող սարք։