Բելգորոդի մարզում հրթիռային հարվածի հետևանքով վեց մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել
Բելգորոդի մարզում հրթիռային հարվածի հետևանքով վեց մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, հայտնել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Շուվաևի խոսքով՝ վիրավոր երեխան 14 տարեկան է։ Նա ասել է, որ հարձակման վայրում շենք է այրվել, վնասվել է մեքենա։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայում, Զապորոժիեի մարզում գիշերային հարվածների հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։
«Օրվա և գիշերվա ընթացքում օկուպանտները Զապորոժիեի մարզի 60 բնակավայրերի վրա արձակել են 1217 արկ», – գրել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։