Բելգորոդի մարզի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով երեք մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել

18:23, 25.10.2026

Բելգորոդի մարզի վրա Ուկրաինայի հարձակման հետևանքով երեք մարդ զոհվել է, 14-ը՝ վիրավորվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Բելգորոդի մարզի նահանգապետին։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Ուկրաինայի սահմանին գտնվող Բելգորոդ քաղաքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել։ Շեբեկինո քաղաքի մոտակայքում գտնվող գյուղի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Հարձակման հետևանքով վնասվել է 30 բնակելի շենք, 35 մեքենա, չորս մասնավոր տուն, երեք վարչական շենք, ութ առևտրային օբյեկտ և երեք սոցիալական հաստատություն։

Նմանատիպ