Բելգիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտում պրակտիկա անցնող չինական ծագում ունեցող Կանադայի քաղաքացի
Բելգիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտում պրակտիկա անցնող Կանադայի քաղաքացի, հաղորդում է Reuters-ը։
Բելգիայի դատախազության տվյալներով՝ չինական ծագումով Կանադայի քաղաքացի է ձերբակալվել և մեղադրվել երրորդ երկրի օգտին լրտեսության և հանցավոր կազմակերպության անդամակցության մեջ։
Դատախազության տվյալներով՝ կասկածյալը պրակտիկա էր անցնում SHAPE-ում՝ Բելգիայի Մոնս քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմական շտաբներից մեկում։
Այս փուլում քննչական մարմինը չի բացահայտում ձերբակալվածի ինքնությունը կամ գործի այլ մանրամասներ։