Բելգիայում ավտովթարի հետևանքով տուժել է առնվազն 20 մարդ

Բելգիայում ավտովթարի հետևանքով տուժել է առնվազն 20 մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է:

Միջադեպը տեղի է ունեցել Օստենդ-Ամստերդամը կապող նավահանգստային քաղաքի մոտ՝ մայրուղու վրա:

Ուղևորներով լի ավտոբուսի վարորդը չի նկատել վերանորոգման աշխատանքների պատճառով տեղակայված զգուշացնող նշանները և բախվել բետոնե պատնեշին:

Ավտոբուսը տեղափոխում էր իռլանդացի, բրիտանացի և հոլանդացի ուղևորների: