Բելգիայի Լիեժ քաղաքում բողոքի ցույցերի պատճառով արգելվել են երեքից ավելի մարդկանց հավաքույթները
Բելգիական Լիեժ քաղաքում արգելվել են երեքից ավելի անձանց հավաքույթները։ Որոշումը կայացրել է քաղաքի քաղաքապետ Վիլի Դեմեյերը՝ ուսանողական բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած բախումներից հետո։
Այս մասին հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները։
Լիեժի քաղաքապետի որոշումն ուժի մեջ է մտել այսօր և ուժի մեջ կմնա մինչև հոկտեմբերի 16-ի ժամը 23:00-ն։
Քաղաքապետի խոսքով՝ փողոցներում հավաքվածները դժվարացնում են ոստիկանության աշխատանքը։ Նրա խոսքով՝ բողոքի ցույցերի ժամանակ բախումների ժամանակ վիրավորվել է 43 ոստիկան։
Բացառության կարգով, արգելքը չի տարածվում նույն ընտանիքի անդամների վրա, երբ անչափահասը ուղեկցվում է ծնողի կամ պատասխանատու չափահասի կողմից։ Բացի այդ, արգելքը չի տարածվում նախապես հաստատված միջոցառումների վրա։