Բելառուսում ընթանում են նախագահական ընտրություններ: Երկրի տարածքով առավոտյան ժամը 8-ից բաց է 5 767 ընտրատեղամաս:
Նախագահության համար մրցում է հինգ թեկնածու: Այդ թվում գործող նախագահ, 65-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն, ով իր հաղթանակի դեպքում վեցերորդ ժամկետով կստանձնի երկրի նախագահի պաշտոնը:
Նախագահի թեկնածու է նաև Սվետլանա Ցիխանովսկայան, հայտնի «Յութուբերի» և ներկայումս բանտարկված ակտիվիստ Սերգեյ Ցիխանովսկիի կինը, ով ընտրական արշավին ներգրավվել է ամուսնու ձերբակալությունից անմիջապես հետո:
Նախագահական ընտրություններին մասնակցում են նաև խորհրդարանի անդամ Աննա Կանապատսկայան, Բելառուսի սոցիալ-դեմոկրատական վեհաժողովի նախագահ, Սերգեյ Չերաչենը և «Ասա ճշմարտությունը» քաղաքական շարժման համանախագահ Անդրեյ Դիմիտրիևը:
Ընտրատեղամասերը կփակվեն տեղական ժամանակով 20:00-ին: