Բելառուսի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հունվարի 26-ին

14:57, 23.10.2024

Բելառուսի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի հունվարի 26-ին։ Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, համապատասխան բանաձեւն ընդունվել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նիստում։

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն ասել է, որ ԿԸՀ-ն պատրաստ է սկսել նախընտրական քարոզարշավը։

Տեղեկության համար՝ Բելառուսի նախորդ նախագահական ընտրությունները կայացել են 2020 թվականի օգոստոսին։ Նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ԿԸՀ-ի կողմից վերոնշյալ ընտրություններում հաղթող հռչակելուն հաջորդել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ընթացքում հազարավոր մարդիկ են ձերբակալվել։ Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Սվետլանա Ցիխանովսկայան, լքել են երկիրը։

Նմանատիպ