Բելառուսը տոնում է իր անկախության օրը
Բելառուսը տոնում է իր անկախության օրը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, երկրի անկախության տոնի առթիվ տեղի է ունեցել տոնական շքերթ:

Ինչպես շքերթին խոսքով ելույթի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Բելառուսը բոլոր երկրների հանդեպ վարում է խաղաղ քաղաքականություն: Լուկաշենկոյի խոսքերով, Բելառուսը մշտապես հանդես է գալիս բանակցությունների նախաձեռնությամբ:

Բացի այդ ինչպես նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն, երկիրը պատրաստ է պաշտպանել սեփական ինքնիշխանությունը և անկախությունը:

Բելառուսի անկախության օրը նշվում է 1997 թվականի հուլիսի երեքից: