Բեքա Ծիքարիշվիլիի դատական նիստը Թբիլիսիի քաղաքային դատարանում կայանալու է այսօր
«Սպիտակ աղմուկ» շարժման անդամ Բեքա Ծիքարիշվիլիի դատական նիստը Թբիլիսիի քաղաքային դատարանում կայանալու է այսօր:
Փաստաբան Գիորգի Մախարաձեի հայտարարությամբ, իր պաշտպանյալը մեղադրվում է վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ հոդվածով: Փաստաբանը հույս է հայտնել, որ իր պաշտպանյալը դատարանի դահլիճից կազատվի հենց այսօր:
Թոռնիկե Բզիավային և Բեքա Ծիքարիշվիլիին մանդատայինների ծառայության աշխատակիցները ձերբակալել էին դերասան Գիորգի Գիորգանաշվիլիի դատական նիստից հետո: Իրավապահների լրատվությամբ, քաղաքային դատարանի շենքից դուրս գալու ժամանակ վեռջիններս ջարդել են շինության ապակիները և անպատվություն են հասցրել մանդատայիններին:
Թոռնիկե Բզիավային ազատել են 500 լարի տուգանք վճարելուց հետո, իսկ Բեքա Ծիքարիշվիլիի գործը քննելու է դատարանը:
Հեղինակ -
Edgar Barsegyan