«Սպիտակ աղմուկի շարժման» առաջնորդի և իրավապահների միջև բանակցությունն ավարտվել է անհաջող
«Սպիտակ աղմուկի շարժման» առաջնորդի և իրավապահների միջև բանակցությունն ավարտվել է անհաջող

«Սպիտակ աղմուկի շարժման» առաջնորդի և իրավապահների միջև բանակցությունն ավարտվել է անհաջող:

Այս մասին հայտարարությունը խորհրդարանի դիմաց ընթացող ակցիային արել է «Սպիտակ աղմուկի շարժման» առաջնորդ Բեքա  Ծիքարիշվիլին:

Բեքա Ծիքարիշվիլին պարեկային ոստիկանության ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել և նշել, որ համաձայնության չեն եկել:

«Ցավոք, համաձայնության չենք եկել: Հարցը վերաբերում էր նրան, որ մենք պահանջում էինք ամբողջովին փակել փողոցը, քանի որ համարում ենք, որ բավական քանակության մարդ կա այստեղ:

Բացի այդ, երկրորդ պահանջն էր, որպեսզի հատուկջոկատայինները դուրս գան տարածքից, մեզ այստեղ պետք չեն այն հատուկջոկատայինները, ովքեր երեկ ցրում էին մեզ»,- հայտարարել է Բեքա Ծիքարիշվիլին:

Խորհրդարանի դիմաց ընթանում է «Փողոց ենք դուրս գալիս հանուն մեր ազատության» ցույցը:

Ցուցարարները պահանջում են վարչապետի և ՆԳ նախարարի հրաժարականը: