Բեքա Փերաձեն հայտարարում է, որ լողավազանների և մարզական դահլիճների բացման հարցով որոշումը կընդունվի մոտ ապագայում
Առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների տեսչության վարչության պետ, Բեքա Փերաձեն ասում է, որ լողավազանների և մարզական դահլիճների բացման հարցով որոշումը կընդունվի մոտ ապագայում:
«Համակարգող խորհուրդը շարունակում է հետևել ինչպես ոլորտի պատրաստությանը, այնպես էլ համավարակային իրավիճակին: Որոշումները կընդունվեն մոտ օրերին: Այս պահին շարունակվում են դիտարկումները:
Ոլորտը նույնպես աստիճանաբար հայտնում է իր պատրաստակամությունը և մենք նրանց հետ կապի մեջ ենք: Որոշումը կկայացվի առաջիկայում»,- ասել է Բեքա Փերաձեն: