BBC. Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պահանջների մասին
BBC. Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պահանջների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պահանջների մասին։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Պահանջները բաժանված են երկու կատեգորիայի. առաջինը՝ Ուկրաինայի կողմից չեզոք կարգավիճակի հռչակում, Ուկրաինան այլևս չի լրացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ: Նաև անցնի զինաթափման գործընթաց, որպեսզի այն վտանգ չներկայացնի Ռուսաստանի համար: Ուկրաինայում ռուսաց լեզվի պաշտպանության և ապապետականացման հարցը:

Երկրորդ մասը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ դեմ առ դեմ բանակցություններն են՝ նախքան որևէ համաձայնության հասնելը։ Ըստ տեղեկությունների՝ հարցերը կապված են լինելու Դոնբասի և Ղրիմի կարգավիճակի հետ։

Հինգշաբթի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։ «BBC»-ի փոխանցմամբ՝ խոսակցությունը լսել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը, ով այդ տեղեկատվությամբ կիսվել է «BBC»-ի հետ։