BBC -ն հոդված է հրապարակել Օքսֆորդի համալսարանի գրադարանում պահպանված Վրաստանի անկախության արձանագրության մասին

BBC -ն հոդված է հրապարակել Օքսֆորդի համալսարանի գրադարանում պահպանված Վրաստանի անկախության արձանագրության մասին:

«Գրադարանը հայտնաբերել է Վրաստանի «մոռացված» հուշագիրը»,- այսպիսին է հոդվածի վերնագիրը:

«Օքսֆորդում հայտնաբերել են 111 խնդրագիր, որը պահանջում է վրաց ժողովրդի ինքնավարությունը և իրավունքները: Վրաց ժողովրդի խնդրագիրը պահվում է Բոդլեյան գրադարանում՝ 1920 թվականից, սակայն նրա նշանակությունը միայմ այժմ է դարձել հայտնի: Դրանում արված դժգոհությունը ռուսական քաղաքականության հասցեին է և այն ստորագրել է 3000 կին և տղամարդ»,- ասվում է հոդվածում:

«Սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի բնակչությունը իր իրավունքները պահանջել է այս ճանապարհով»,- հայտարարում են Բոդլեյի գրադարանում:

Հրապարակման մեջ նշված է, որ խնդրագիրը 1907 թվականին ներկայացրել են Հաագայի միջազգային կոնֆերանսին, սակայն դրան չի հետևել Վրաստանի անկախություն, երկիրն անկախություն է ձեռք բերել միայն 1918 թվականին: