BBC-ն, հղում անելով իրանական լրատվամիջոցներին, հաղորդում է, որ Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 53 մարդ
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվել է 53 մարդ, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
Իրանի կրթության նախարարության խոսնակ Ալի Ֆարհադին հայտնել է, որ ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 63 մարդ։
«Հաշվի առնելով վնասի ծանրությունը, դեռևս աշխատանքներ են տարվում դպրոցից ավերակները հեռացնելու և զոհվածներին ու վիրավորներին գտնելու համար», – ասել է Ֆարհադին։