BBC. Ջո Բայդենը համաձայնել է Ուկրաինային հակահետևակային ականներ փոխանցել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է Ուկրաինային հակահետևակային ականներ փոխանցել։ Այդ մասին «BBC»-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։
Պաշտոնյան, ով խոսել է իր անունը չհրապարակելու պայմանով, ասել է, որ նման ականները շուտով կփոխանցվեն Կիևին, և որ Վաշինգտոնն ակնկալում է, որ դրանք կօգտագործվեն Ուկրաինայի տարածքում։
«Կիևը նաև պարտավորվել է չօգտագործել նման ականներ ուկրաինացի խաղաղ բնակիչներով բնակեցված տարածքներում»,- ասել է պաշտոնյան։
«BBC»-ի փոխանցմամբ, այս քայլը դիտվում է որպես Վաշինգտոնի փորձ՝ դանդաղեցնելու ռուսական զորքերի առաջխաղացումը, որոնք վերջին ամիսներին անշեղորեն առաջ են շարժվում Ուկրաինայի արևելքում: