BBC-ի փոխանցմամբ՝ Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում պայթյուններ են տեղի ունեցել, մինչդեռ իրանական պետական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ օդանավակայանի որոշ հատվածներ ռմբակոծվել են
BBC-ի փոխանցմամբ՝ Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում պայթյուններ են տեղի ունեցել, մինչդեռ իրանական պետական ​​լրատվամիջոցները հաղորդում են, որ օդանավակայանի որոշ հատվածներ ռմբակոծվել են

Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում պայթյուններ են տեղի ունեցել,- հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ականատեսներին։

Իրանական պետական ​​լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավակայանի որոշ հատվածներ ռմբակոծվել են։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ երկրում լայնածավալ հարձակումների «նոր ալիք» է սկսում։

Իսրայելը մարտի 4-ին նույնպես հարվածել է Մեհրաբադ օդանավակայանին՝ հայտարարելով, որ ոչնչացրել է պաշտպանական համակարգեր, որոնք սպառնալիք էին ներկայացնում Իսրայելի ռազմաօդային ուժերի համար։

Ականատեսների խոսքով՝ այսօրվա ռմբակոծությունը շատ ավելի ինտենսիվ է եղել, քան նախորդը։