BBC - Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ
Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Շրի Լանկայի փոխարտգործնախարարին։
Ավելի վաղ Շրի Լանկայի ռազմածովային ուժերի խոսնակը հայտարարել էր, որ իրանական «Իրիս Դեն» ֆրեգատից աղետի ազդանշան ստանալուց հետո փրկվել է 32 մարդ։
Բացի այդ, ռազմածովային ուժերի տվյալներով՝ նավի փաստաթղթերի համաձայն՝ նավի վրա, հավանաբար, եղել է 180 մարդ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, եթե վերը նշված տվյալները ճիշտ են, ապա մոտ 68 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Տեղեկատվության համար՝ Շրի Լանկայի պաշտպանության նախարարությունը չի նշել, թե որ երկրի սուզանավն է հարձակվել իրանական նավի վրա։ ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը հայտնում է, որ Շրի Լանկայի ափերի մոտ գտնվող իրանական նավը հարվածվել է ամերիկյան սուզանավով։ Նա ասել է, որ Հնդկական օվկիանոսում իրանական ֆրեգատի վրա հարձակումը կատարվել է տորպեդոյով, ինչը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սուզանավային տորպեդոյի առաջին օգտագործումն է։