«BBC». Համաշխարհային շուկաներում հացահատիկի գները նվազում են Ստամբուլում ուկրաինական հացահատիկի արտահանման համար նավահանգիստների ապաշրջափակման մասին համաձայնագրի ստորագրման ֆոնին
«BBC». Համաշխարհային շուկաներում հացահատիկի գները նվազում են Ստամբուլում ուկրաինական հացահատիկի արտահանման համար նավահանգիստների ապաշրջափակման մասին համաձայնագրի ստորագրման ֆոնին

Ստամբուլում ուկրաինական հացահատիկի արտահանման համար նավահանգիստների բացման համաձայնագրի ստորագրման ֆոնին համաշխարհային շուկաներում հացահատիկի գինը նվազում է,- այս մասին գրում է «BBC»-ն։

Դեռևս համաձայնագրի ստորագրումից առաջ համաշխարհային շուկայի հիմնական հենանիշ հանդիսացող Չիկագոյի ֆոնդային բորսայում ցորենի ֆյուչերսների գինը նվազել է ավելի քան 3%-ով, իսկ ֆրեզերային ցորենը՝ ավելի քան 4%-ով։

Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնագրեր են ստորագրել ուկրաինական հացահատիկի արտահանման վերաբերյալ։ Ուկրաինական և ռուսական կողմերը ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ միասին փաստաթղթերն առանձին են ստորագրել։ Փաստաթղթի համաձայն՝ Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստները, որոնցով հացահատիկ է արտահանվելու, մնում են ուկրաինական կողմի վերահսկողության տակ։