«BBC». «Համաս»-ի ներկայացուցիչը հայտարարում է, որ խմբավորումը մերժելու է ԱՄՆ-ի առաջարկը Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ

12:11, 30.05.2025

«Համաս»-ի ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ խմբավորումը մերժելու է ԱՄՆ-ի առաջարկը Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ։

«Համաս»-ի ներկայացուցչի խոսքով՝ առաջարկը չի բավարարում նրանց հիմնական պահանջները, այդ թվում՝ պատերազմի ավարտի պահանջը։ «Համաս»-ում նշում են, որ առաջարկին կտան պաշտոնական պատասխան՝ համապատասխան ժամանակին։

Մինչ այդ Սպիտակ տանը հայտարարել էին, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի առաջարկին և սպասում է պաշտոնական պատասխանին։

Հիշեցնենք, Սթիվ Ուիթքոֆի նոր ծրագիրը նախատեսում է երկու փուլ. առաջին փուլում «Համաս»-ը պետք է ազատ արձակի 10 կենդանի պատանդ և վերադարձնի 18 զոհվածի մարմին, իսկ երկրորդ փուլում Իսրայելը պետք է ազատ արձակի պաղեստինցի կալանավորներ և սկսի 60-օրյա հրադադար։

Նմանատիպ