BBC - Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում այսօր առավոտյան անօդաչու թռչող սարք է կործանվել
Այսօր առավոտյան Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարք է կործանվել։ BBC-ն հաղորդել է միջադեպի մասին և տեսանյութ հրապարակել։
Տեսանյութում երևում է օդանավակայանի տերմինալի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունը։ Պայթյունի պահին շենքի կողքին գտնվող թռիչքուղու վրա գտնվել է առնվազն չորս ինքնաթիռ։
BBC-ի տվյալներով՝ Դուբայի միջազգային օդանավակայանի բոլոր գործողությունները այսօր առավոտյան ժամանակավորապես դադարեցվել են առանց բացատրության։ Ավելի ուշ չվերթները մասամբ վերսկսվել են։ Դուբայի իշխանությունները հետագայում հաստատել են, որ տեղի է ունեցել «աննշան միջադեպ», սակայն ոչ ոք չի տուժել։