«BBC» - Բնակչությունը փորձում է ինքնուրույն փախչել Սուդանի մայրաքաղաքից
«BBC» - Բնակչությունը փորձում է ինքնուրույն փախչել Սուդանի մայրաքաղաքից

Բնակիչները փորձում են ինքնուրույն փախչել Սուդանի մայրաքաղաքից.

Ինչպես գրում է BBC-ն, Խարթումում սննդի, ջրի ու դեղորայքի պակաս կա։

Սուդանում արդեն հինգ օր է, ինչ բախումներ են ընթանում երկրի բանակի և «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորման միջև։ Վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 200 մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցում է 2000-ը։

Հակառակորդ կողմերը համաձայնել են 24-ժամյա հրադադարի, սակայն մինչ այժմ կողմերից ոչ մեկը չի դադարեցրել կրակը։

Բախումները սկսվել են ռազմական խմբավորման՝ «Արագ աջակցության ուժերի»՝ երկրի բանակին ինտեգրվելու շուրջ տարաձայնությունների պատճառով։