Բազմաբնակարան շենքերի կառուցմանը զուգահեռ՝ կմեկնարկի տեղահանված ընտանիքների համար դրամական փոխհատուցման ծրագիր. ծրագրին մասնակցությունը կլինի կամավոր, իսկ փոխհատուցման չափը կկազմի 10 000 լարի՝ յուրաքանչյուր ընտանիքի անդամի հաշվով
Մենք որոշել ենք բնակելի շենքերի կառուցմանը զուգահեռ ներդնել մի ծրագիր, որը թույլ կտա տեղահանված ընտանիքներին բնակարանի փոխարեն ստանալ դրամական փոխհատուցում. այս ծրագրին մասնակցությունը լինելու է լիովին կամավոր, – հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նա հավելել է, որ ցանկացած տեղահանված ընտանիք, որը նախկինում չի ստացել բնակարան կամ համապատասխան փոխհատուցում, իրավունք կունենա դիմում ներկայացնել Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության համապատասխան մարմին՝ բնակարանի փոխարեն դրամական փոխհատուցում ստանալու համար։
Ինչպես նշել է Կոբախիձեն, փոխհատուցման չափը կկազմի 10 000 լարի՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով։
«2012 թվականից ի վեր Վրաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացնում է տեղահանված անձանց վերաբնակեցման ծրագիրը։ Տեղահանված անձանց աջակցության համար հատկացվող բյուջեն 2012 թվականի համեմատ աճել է տասնապատիկ։ Արդյունքում՝ ավելի քան 45 000 տեղահանված ընտանիք ստացել է նոր, բարեկարգ բնակարանների սեփականության իրավունք։ Զուգահեռաբար հաջողությամբ իրականացվում է «Տուն գյուղում» ծրագիրը. միայն այս տարի պետական աջակցությամբ գյուղական տներ ձեռք բերելու հնարավորություն է ունեցել շուրջ 2000 ընտանիք։ Ընթացիկ շինարարական նախագծերի ավարտից հետո նոր բնակարաններ կտրամադրվեն ևս 2600 տեղահանված ընտանիքի։ Սակայն, չնայած այս տպավորիչ արդյունքներին, շատ տեղահանված ընտանիքներ դեռևս սպասում են բնակարանային խնդրի լուծմանը։ Հաշվի առնելով կարիքի մասշտաբները՝ վերաբնակեցման խնդրի լիարժեք լուծումը կպահանջի առնվազն ևս տասը տարի։
Ուստի, գործընթացն արագացնելու նպատակով մենք որոշել ենք բնակելի շենքերի կառուցմանը զուգահեռ ներդնել մի ծրագիր, որը տեղահանված ընտանիքներին կառաջարկի դրամական փոխհատուցում՝ բնակարանի փոխարեն. այս ծրագրին մասնակցությունը լինելու է լիովին կամավոր։
Յուրաքանչյուր տեղահանված ընտանիքք, որը նախկինում չի ստացել բնակարան կամ համապատասխան փոխհատուցում, իրավունք կունեն Փոխհատուցման վճարումները կկատարվեն՝ հիմնվելով ներկայացված դիմումների ժամանակագրական հերթականության վրա։
Ընթացիկ տարում այս ծրագրի համար հատկացվում է ընդհանուր առմամբ 58 միլիոն լարի, և նախաձեռնությունը կշարունակվի նաև ապագայում։ Առաջիկա տարիներին բյուջեն կավելանա։ Ցանկանում ենք կրկին ընդգծել, որ դրամական փոխհատուցման տրամադրմանը զուգահեռ՝ կշարունակվեն բնակելի շենքերի կառուցումը և «Տուն գյուղում» ծրագիրը՝ այն տեղահանված ընտանիքների համար, որոնք չեն դիմի դրամական փոխհատուցում ստանալու համար։ Վստահ ենք, որ հազարավոր տեղահանված ընտանիքներ կօգտվեն մեր առաջարկած ծրագրից։ Մաղթում ենք բարեկեցություն և հարազատ շրջաններ շուտափույթ վերադարձ յուրաքանչյուր տեղահանված ընտանիքի։ «Շնորհակալություն եմ հայտնում Վրաստանի առողջապահության և ֆինանսների նախարարներին՝ այս հարցերը նախապատրաստելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին՝ որոշման նախապատրաստման գործում ունեցած ներդրման և աջակցության համար», – ասել է Կոբախիձեն։