Բազկամարտ | Լևան Սագինաշվիլին հաղթել է Ջերի Կադորետին և պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը #1TVSPORT

11:15, 15.12.2024

Բազկամարտում EAST WEST մրցաշարում 36-ամյա վրացի մարզիկ Լևան Սագինաշվիլին հաղթել է ամերիկացի Ջերի Կադորետին։

Սագինաշվիլին մրցակցին հաղթել է բոլոր չորս ռաունդներում։ Հարկ է նշել, որ Լևանն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է մասնակցել է ԱՄՆ-ում մենամարտի։

Հանդիպումից առաջ վրացի ըմբիշը վնասել էր դաստակը և մի քանի ամիս բուժում էր անցնում։

Արդյունքում Լևան Սագինաշվիլին պաշտպանեց ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կարգավիճակը։ Նա տիտղոսը նվաճեց ապրիլին՝ հաղթելով Դևոն Լարեթին։

Նմանատիպ