Բավարիայի ձմռան առաջին տրանսֆերը հայտնի է. Kicker
Բավարիայի ձմռան առաջին տրանսֆերը հայտնի է. Kicker

«Հոֆենհայմի» հարձակվող Սանդրո Վագները կարիերան կշարունակի «Բավարիայում»:

Ինչպես հայտնում է «Kicker»-ը, ակումբներն արդեն համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ և առաջիկա օրերին տեղափոխության մասին կհայտարարվի պաշտոնապես:

30-ամյա խաղացողի համար մյունխենցիները կվճարեն 12 մլն եվրո:

Այս մրցաշրջանում Վագները մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ:

Թողնել մեկնաբանություն