Բավականին մեծ դադարից հետո, վերսկսվում են Ժնևյան բանակցությունները, ինչը շատ կարևոր է. Լաշա Դարսալիա
Բավականին երկար դադարից հետո բանակցային գործընթացը վերսկսվում է, ինչը, իր հերթին, շատ կարևոր է,- այս մասին Ժնևյան միջազգային բանակցությունների 51-րդ փուլի կապակցությամբ հայտարարել է փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան:
Ըստ նրա, բանակցային գործընթացին ընդառաջ բավականին ծանր ֆոն կա:
«Ես ուզում եմ ընդգծել, որ երկար դադարից հետո բանակցային գործընթացը վերսկսվում է, ինչը, իր հերթին, շատ կարևոր է: Ցավոք, բանակցային գործընթացին ընդառաջ բավականին ծանր ֆոն է, որն առաջին հերթին կապված է այն քայլերի հետ, որոնք Ռուսաստանը ձեռնարկում է բռնազավթված տարածքների բռնակցման ուղղությամբ, նկատի ունեմ վերջին հանդիպումներն ու ստորագրված փաստաթղթերը: Բացի այդ, անվտանգության, մարդու իրավունքների և մարդասիրական տեսանկյունից մենք ունենք շատ լուրջ մարտահրավերներ, այդ թվում ՝ սադրանքներ, կապված ձերբակալությունների և ընդհանուր առմամբ, էթնիկ խտրականության հետ բռնազավթված տարածքներում: Այս բոլոր խնդիրները կբարձրացվեն Վրաստանի պատվիրակության կողմից: Սրանք ընդհանուր խնդիրներ են, և, իհարկե, դրանք ավելի մանրամասն կներկայացվեն»,- հայտարարել է Լաշա Դարսալիան: