Բաթումում տեղի կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչների բողոքի ցույց
Այսօր Բաթումում տեղի կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչների բողոքի ցույց։ Ժամը 15:00-ին նրանք հավաքվելու են Եվրոպայի հրապարակում։
Ակցիային իրենց մասնակցությունը հայտարարում են մարզում գործող բոլոր լրատվամիջոցների լրագրողներն ու օպերատորները։
Հանրահավաքի մասնակիցները հանդես կգան համատեղ հայտարարությամբ, կբողոքեն լրագրողների ու ընդհանրապես քաղաքացիների նկատմամբ բռնության փաստերի դեմ, ևս մեկ անգամ համերաշխություն կհայտնեն տուժած գործընկերներին։