Բաթումիում վաղվանից կերթևեկեն ժամանակակից չափանիշների հինգ նոր էլեկտրական ավտոբուսներ
Բաթումին Վրաստանի առաջին քաղաքն է, որտեղ գործելու են քաղաքային էլեկտրական ավտոբուսներ: Վաղվանից բնակչությանը կսպասարկեն հինգ նոր ժամանակակից էլեկտրական ավտոբուսներ, իսկ մի քանի օրում դրանց կավելանան ևս երեքը:
Նոր էլեկտրական ավտոբուսները հարմարեցված են սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար, մոնտաժված է ժամանակակից չափանիշների ջեռուցման և օդորակման, ձայնային համակարգեր և տեսախցիկներ:
Նոր ավտոբուսների երկարությունը 9,5 մետր է ՝ 24 նստատեղով: Ընդհանուր առմամբ, ավտոբուսը նախատեսված է մինչև 70 ուղևորների համար:
Բաթումիի համար էլեկտրական ավտոբուսների գնումն իրականացվել է Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) արտոնյալ վարկի շրջանակներում, միջազգային մրցույթի միջոցով:
Այսօր Բաթումիում վերսկսվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը: Բաթումիի քաղաքապետի պաշտոնակատար, Արչիլ Չիքովանիի հայտարարությամբ, առավելագույն վերահսկողություն է սահմանվում քաղաքային ավտոբուսների և երթուղային տաքսիների վրա, որպեսզի վարորդների և ուղևորների կողմից կատարվեն անվտանգության հանձնարարականներով նախատեսված բոլոր պահանջները: