Բաթումիում շենքի փլուզման հետևանքով վիրավորված Զվիադ Թավդգիրիձեի վիճակը բարելավվել է
Բաթումիում շենքի փլուզման հետևանքով վիրավորված Զվիադ Թավդգիրիձեի վիճակը բարելավվել է

Բաթումիում շենքի փլուզման հետեւանքով տուժած 37-ամյա Զվիադ Թավդգիրիձեի առողջական վիճակը բարելավվել է: Այս մասին հայտարարեցին «Բժշկական կենտրոն» կլինիկայում:

Ըստ կլինիկայի տնօրեն Մեդեա Քաջաիայի, տղամարդու կյանքին այլեւս վտանգ չի սպառնում:

«Հիվանդի վիճակը կայունացել է: Նա բավականին ակտիվ է դարձել: Մենք նախատեսում ենք նրան վաղը տեղափոխել հիվանդասենյակ, վերականգնումը երկար կտևի, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում», – ասել է Մեդեա Քաջաիան:

Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-ի սահմաններում, բնակելի շենքի մի մասը փլուզվեց: Ինը զոհվեցին, մեկը՝ վիրավորվեց: