Բաթումիում շարունակվում է Զազա Սարալիձեի նկատմամբ համերաշխության ակցիան
Բաթումիում շարունակվում է Զազա Սարալիձեի նկատմամբ համերաշխության ակցիան

Բաթումիում, Եվրոպայի հրապարակում շարունակվում է Խորավայի փողոցում սպանված անչափահասի հոր, Զազա Սարալիձեի նկատմամբ համերաշխության ակցիան: Ակցիային հիմնականում հավաքված են երիտասարդներ:

Բաթումիի փողոցներում երթից հետո, այժմ ակցիայի կազմակերպիչները խոսքով դիմում են հավաքվածներին:

«Մենք այն սերունդն ենք, որ պետք է ամեն բան փոխի դեպի լավը: Այս ցույցը մենք չենք հորինել: Սա բերել է Սարալիձեի ողբերգությունը: Համերաշխություն Սարալիձեին և միանում ենք բոլոր պահանջներին, որոնք հնչել են Թբիլիսիում: Չենք ցրվի, մինչ Թբիլիսիում չցրվեն»,- հայտարարել է ակցիայի մասնակից, դերասան Անրի Բիբիլեիշվիլին:

Այս րոպեներին Բաթումիում շարունակվում է ցույցը: