Բաթումիում շարունակվում է ընդդիմության ներկայացուցիչների բողոքի ցույցը
Բաթումիում շարունակվում է ընդդիմության ներկայացուցիչների բողոքի ցույցը

Բաթումիում շարունակվում է «Ազգային շարժման» բողոքի ցույցը: Ցուցարարների մի մասը շարունակում է մնալ Աջարիայի կառավարության շենքի մոտ: Կրկին փակ է Գամսախուրդիայի փողոցը, որտեղ տեղադրված է բեմը:

Առավոտյան ցուցարարներին միացան նաև տեղի քաղաքական առաջնորդները:

«Այս հանրահավաքները կշարունակվեն ընդմիշտ: Նոյեմբերի 8-ին, Թբիլիսիին զուգահեռ, այստեղ մեծ հանրահավաք է անցկացվելու, և կլինի բողոք, քանի դեռ չենք հասել գլխավորին` կրկնակի ընտրություններին», – ասել է «Ազգային շարժման» անդամ, Լևան Վարշալոմիձեն:

Ցուցարարները ասում են, որ ընտրությունների արդյունքները օրինական չեն: Խորհրդարանին զուգահեռ ընդդիմությունը հրաժարվում է նաև Աջարիայի գերագույն խորհրդի մանդատներից: