Բաթումիում փրկարարները շենքի փլատակներից դուրս են բերել եւս մեկ մարդու (վիդեո)

Բաթումիում փրկարարները շենքի փլատակներից դուրս են բերել եւս մեկ մարդու: Նա փլատակների տակ էր մոտ ինը ժամ:

Այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները:

Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում: Րոպեներ առաջ շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս է բերվել  և հիվադանոց տեղափոխվել փոքր երեխա: Բացի այդ, քիչ անց, փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ երեխայի:

Բացի այդ, ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են: