Բաթումիում փլուզված բնակելի շենքն ամբողջությամբ կապամոնտաժվի
Բաթումիում փլուզված բնակելի շենքն ամբողջությամբ կապամոնտաժվի

Բաթումի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության ղեկավար Էդնար Նատարիձեի խոսքով, Բաթումիում փլուզված բնակելի շենքը ենթակա է ամբողջական ապամոնտաժման:

Նրա խոսքով, փորձաքննության եզրակացությունն արդեն հայտնի է:

«Շենքը, որի մուտքերից մեկը փլուզվել է, ենթակա է ամբողջական ապամոնտաժման: Ես արդեն գիտեմ այս շենքի փորձաքննության եզրակացությունը: Հետեւաբար, կես միլիոն լարի կհատկացվի ապամոնտաժման աշխատանքներին եւ մենք այս հարցը բարձրացրինք ավագանու նիստին, գործնականում ապամոնտաժումը շուտով կսկսվի», – ասաց Էդնա Նատարիձեն:

Ինչ վերաբերում է վնասված շենքի հարակից շենքերին, ապա, ըստ Բաթումիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լելա Սուրմանիձեի, ըստ նախնական զննության, այդ շենքերը կայուն են:

Ինչպես նշվեց, Կլդիաշվիլիի փողոցում գտնվող տանը վտանգ չի սպառնում, Մեմեդ Աբաշիձեի փողոցին հարող շենքը նույնպես կայուն է, այնուամենայնիվ, այն լրացուցիչ փորձաքննության կենթարկվի:

Քանդված շենքից տարհանվել է 55 ընտանիք: Քննարկվում է նրանց քաղաքապետարանի բնակարանային ֆոնդից բնակարանների, ինչպես նաև դրամական փոխհատուցումը փոխանցումը: Քաղաքապետարանի ներկայացուցիչներն այսօր հանդիպում կունենան շենքի բնակիչների հետ: