Բաթումիում ոստիկանությունը հետաքննչական գործողություններ է իրականացնում այսպես կոչված մերսման սրահներում
Բաթումիում, Գամսախուրդիայի փողոցում կենտրոնացված են իրավապահներ: Ոստիկանությունը դատարանի որոշման հիման վրա քննչական գործողություններ է իրականացնում 12 օբյեկտում, որտեղ գործում են այսպես կոչված մերսման սրահներ:
Աջարիայի ոստիկանության դեպարտամենտից հայտնում են, որ հետաքննչական գործողություններն իրականացվում են Վրաստանի ՔՕ 254-րդ հոդվածով սկսված հետաքննության շրջանակներում, ինչը նշանակում է մարմնավաճառությանը աջակցություն:
«Դատավորի որոշման հիման վրա հետաքննություն է ընթանում 12 օբյեկտում: Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի կողմից հետաքննություն է իրականացվում Վրաստանի ՔՕ 254-րդ հոդվածի համաձայն»,- Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցում ասել է Աջարիայի ոստիկանության պետի տեղակալ, Իրակլի Ճեդիշվիլին:
Օբյեկտների աշխատակիցները հարցաքննության համար տեղափոխվել են ոստիկանության բաժանմունք: