Բաթումիում Նարկոլոգիական կենտրոնի մոտ տղամարդ է վիրավորվել
Բաթումիում Նարկոլոգիական կենտրոնի մոտ տղամարդ է վիրավորվել

Հրաձգություն Բաթումիում: Ենթադրվում է, որ մինչև 50 տարեկան տղամարդուն վիրավորել են Նարկոլոգիական կենտրոնի դիմաց:

Ականատեսների վկայությամբ, դիմակավորված տղամարդը մի քանի անգամ ավտոմատ հրազենից կրակել է տղամարդու վրա:

Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։

Բաթումիի Նարկոլոգիական կենտրոնում աշխատում են իրավապահները։ Տեղում են նաեւ փորձագետ քրեագետներ: