Բաթումիում կայացել է տոնական միջոցառումների կազմակերպիչների, օպերատորների և լուսանկարիչների բողոքի ցույցը
Բաթումիում կայացել է տոնական միջոցառումների կազմակերպիչների, օպերատորների և լուսանկարիչների բողոքի ցույցը:
Նրանց խոսքով, համավարակի պայմաններում փաստացի մնացել են առանց աշխատանքի:
Ցուցարարները Եվրոպայի հրապարակ են տարել հետևյալ բովանդակության պաստառներ. «Մեզ ուշադրություն դարձրեք», «Ես ինքնազբաղված եմ», «Հարսանիքը միայն բարեկամների հավաքույթ չէ»:
Նրանք իշխանությունից պահանջում են անել մեկնաբանություններ, երբ և ինչ ձևով թույլատրված կլինեն բազմամարդ երեկոները:
«Մենք չենք պահանջում շտապ թույլատրել երեկոները, պահանջում ենք մեկնաբանություն, թե հուլիսի 15-ից ինչ ձևով թույլատրելի կլինեն այս միջոցառումներ, որպեսզի ծրագրենք մեր գործունեությունը: Այժմ մեր եկամուտը հավասար է զրոյի, Աջարիայում այս գործունեությամբ զբաղված էր 7000 մարդ, ոչ միայն լուսանկարներ և օպերատորներ, այլ՝ խոհարարներ, մատուցողներ, դիզայներներ և այլն: Մեզ անհրժեշտ է գոյատևել»,- հայտարարել է ցույցի մասնակից լուսանկարիչ Արչիլ Մանվելիձեն: