Բաթումիում գտնվող «TBC Bank»-ի գրասենյակում բանկի աշխատակից է վիրավորվել
Բաթումիում գտնվող «TBC Bank»-ի գրասենյակում բանկի աշխատակից է վիրավորվել

Բաթումիում գտնվող «TBC Bank»-ի գրասենյակում բանկի աշխատակից է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել շենքի երկրորդ հարկում։

Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, իսկ հարձակվողին տեղում ձերբակալել են անվտանգության ոստիկանները։

Դեռևս հայտնի չէ, թե ինչն է վնասվածքի պատճառ դարձել։

Այս պահին մասնաճյուղի արտաքին պարագիծը շրջապատված է դեղին ժապավենով։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։