Բաթումիում ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են բողոքի ցույցի
Բաթումիում հավաքվում են ընդդիմության ներկայացուցիչները: Նրանք պատրաստվում են բողոքի երթ անցկացնել կենտրոնական այգուց մինչև Աջարիայի կառավարության տուն:
Ցույցի մասնակիցները խորհրդարանից բացի համամասնական ընտրություններ են պահանջում Աջարիայի գերագույն խորհրդի ընտրությունների համար:
«Կառավարության նախագահը հայտարարել է, որ գերագույն խորհրդի ընտրությունները ևս չեն անցկացվի համամասնական ընտրակարգով»,- հայտարարել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ Գիորգի Կիրթաձեն:
Ցույցի մասնակիցների մի մասը միանալու է Քութաիսիում ծրագրված երթին: