Բաթումիում ձերբակալվել է «կարմիր շրջաբերականով» հետախուզվող Թուրքիայի քաղաքացի
Բաթումիում ձերբակալվել է «կարմիր շրջաբերականով» հետախուզվող Թուրքիայի քաղաքացի

Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի Աջարիայի գլխավոր վարչության աշխատակիցները Բաթումիում ձերբակալել են Ինտերպոլի կողմից միջազգային մակարդակով «կարմիր շրջաբերականով» հետախուզվող Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 1976 թվականին ծնված Ա.Ի.-ին:

Ձերբակալվածը, Թուրքիայի Հանրապետության իրավապահ մարմինների պահանջի հիման վրա, թմրահանցագործության համար միջազգային մակարդակով հետախուզվում էր Ինտերպոլի «կարմիր շրջաբերականով»:

Այս պահին ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը: