Բաթումիում բնակելի շենքերից մեկում վերելակ է փլուզվել, հինգ մարդ վիրավորվել է
Բաթումիում բնակելի շենքերից մեկում վերելակ է փլուզվել, հինգ մարդ վիրավորվել է

Բաթումիի Աղմաշենեբելի փողոցի բնակելի շենքերից մեկում վերելակ է փլուզվել։

Շենքի բնակիչների խոսքով՝ տնակում ինը մարդ է եղել։ Նրանցից հինգը տեղափոխվել են կլինիկա, իսկ չորսը հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց, քանի որ չեն տուժել։

Վթարի վայրում մոբիլիզացված են ՆԳ նախարարության աշխատակիցները, փրկարարական և շտապ օգնության խմբերը։