Բաթումիում տեղի է ունեցել ավտովթար: Մոպեդը բախվել է բեռնատարին, որի հետևանքով մոպեդի վարորդը, 30-ամյա տղամարդը տեղում մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Բագրատիոնիի փողոցում:
Ավտովթարի հետ կապված Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը ենթադրում է տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կարգի խախտում, որի հետևանքով վրա է հասել մահը: