Բաթումիում անձրևի հետևանքով հեղեղվել է մի քանի փողոց: Առատ տեղումների պատճառով ջրի զանգվածը կուտակվել է այսպես կոչված «Ճաոբի» բնակավայրում:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տվյալներով, արձանագրվել է մինչեւ 30 կանչ, որոնք հիմնականում վերաբերել են բակերի հեղեղմանը:
«Մինչ այժմ գրանցվել է մոտ 30 զանգ: Նրանց բոլորին արձագանքել են: Ոչ ոք չի տուժել: Կանչերի մեծ մասը վերաբերում էր բակերի հեղեղմանը»,- հայտարարել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:
Խնդրահարույց վայրեր էր այցելել Բաթումիի փոխքաղաքապետի պաշտոնակատար՝ Արչիլ Չիքովանին:
Այս պահին քաղաքում անձրև չի տեղում: