Բաթումիի տարածքային ընտրական հանձնաժողովում վերահաշվարկել են թիվ 19 ընտրատետեղամասի արդյունքները - Փակված տուփում եղել են այնքան քվեաթերթիկներ, որքան նշված էին սկզբում
Բաթումիի տարածքային ընտրական հանձնաժողովում թիվ 19 տեղամասի արդյունքները հաշվել են երեք ժամվա ընթացքում: Քվեաթերթիկները վերահաշվարկելու որոշումը, տարածքային հանձնաժողովը ընդունել է «Արդար Վրաստանի» դիմումի հիման վրա:
Ինչպես նշել է տարածքային հանձնաժողովի նախագահ, Ցիալա Շավաձեն, կնիքված փաթեթում եղել են ճիշտ այնքան քվեաթերթիկներ և ձայների այնպիսի բաշխում, ինչպես նշված էր սկզբում, արդյունքը մնաց նույնը:
Ըստ նրա, ամփոփ արձանագրության մեջ թերություն է եղել և ընտրողների թիվը սխալ է նշվել, ինչը, տարածքային հանձնաժողովի որոշմամբ, գնահատվել է որպես տեխնիկական սխալ, և թիվ 19 տեղամասի նախագահին և քարտուղարին նախազգուշացում է տրվել:
«Ամփոփ արձանագրության մեջ սխալ կար, որին հաջորդեց նույն տեղամասից ուղղումը: Մենք ստանում ենք կնիքված փաթեթներ, որոնք բացելու իրավունք չունենք և փաթեթում կար այնքան քվեաթերթիկ, որքան նշված էր փաթեթի վրա, սակայն այն բացելուց հետո ամփոփ արձանագրությունումը մենք նկատեցինք տեխնիկական բնույթի թերություններ, որը չէր կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- հայտարարել է Ցիալա Շավաձեն:
Ըստ նրա ՝ տեղամասերում տեխնիկական թերություններին նպաստել են ընտրողների մեծ հոսքը, քվեաթերթիկների մեծ քանակն ու լարված միջավայրը: