Բաթումիի շենքի փլատակներից դուրս է բերվել ևս մեկ երեխա
Բաթումիի շենքի փլատակներից դուրս է բերվել ևս մեկ երեխա

Եվս մեկ երեխա դուրս է բերվել Բաթումիի շենքի փլատակներից,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին ասաց Աջարիայի առողջապահության փոխնախարար Ռամազ Ջինճարաձեն:

Նրա խոսքով, երեխային տեղափոխել են կլինիկա:

«Աշխատանքներն ընթացքի մեջ են: Զոհերի մասին տեղեկություններն այս պահին անհայտ են: Երկու երեխա տեղափոխվել է կլինիկա: Այժմ ճշգրտումներ են ընթանում», – ասաց Աջարիայի առողջապահության փոխնախարարը:

Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում: Րոպեներ առաջ շենքի փլատակների տակ մնացած մեքենայից դուրս է բերվել  և հիվադանոց տեղափոխվել փոքր երեխա:

Բացի այդ, ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են:

Աջարիայի պարեկային ոստիկանության բաժնի պետը նշում է, որ ինտենսիվ փրկարարական աշխատանքներ են ընթանում բնակելի շենքի փլուզման վայրում, լրացուցիչ ուժեր են մոբիլիզացվում հարևան շրջաններից