Բաթումիի քաղաքային դատարանը զենք-զինամթերք ապօրինի գնելու, պահելու, կրելու փաստով, մեղադրյալին որպես խափանման միջոց է սահմանել բանտարկություն
Բաթումիի քաղաքային դատարանը զենք-զինամթերք ապօրինի գնելու, պահելու, կրելու փաստով, մեղադրյալին որպես խափանման միջոց է սահմանել բանտարկություն

Վրաստանի դատախազության տվյալներով,  Բաթումիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց ազատազրկում է սահմանել մեկ անձի, ում քննչական գերատեսչությունը մեղադրանք է առաջադրել ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելու, պահելու և կրելու փաստով։

«Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Բաթումիում հրազեն ու զինամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու և կրելու համար։

ՆԳՆ կատարած քննությամբ այս փուլում պարզվել է, որ Գ.Բ.-ն ապօրինի ձեռք է բերել և պահել «Մակարով» և Beretta Brev.950 տեսակի ատրճանակներ, ինչպես նաև 17 փամփուշտ։ Նշված հրազենն ու զինամթերքը հունվարի 25-ին Բաթումի Նինոշվիլի փողոցում անցկացված շտապ խուզարկության արդյունքում առգրավվել է մեղադրյալին պատկանող մեքենայից։

Իրավապահներ Գ.Բ.-ին ձերբակալել են նույն օրը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երրորդ և չորրորդ մասերով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնել, պահել և կրել):

Դատախազության միջնորդության հիման վրա Բաթումիի քաղաքային դատարանը մեղադրյալին որպես խափանման միջոց է սահմանել բանտարկություն։

Քրեական գործով հետաքննությունը ՆԳՆ-ում շարունակվում է»,- նշվում է տեղեկատվության մեջ։