Բաթումիի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել ֆիզիկական դիմակայություն
Բաթումիում, գերագույն խորհրդի նիստը ընթացել է բողոքի ցույցի ֆոնին: Ցույցի ժամանակ տեղի է ունեցել ֆիզիկական դիմակայություն:
Նիստից հետո, շենքից դուրս եկած պատգամավորներին դիմավորել են ՝ «Գաբեդե» շարժման, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության և «Միասնական ազգային շարժման» անդամները:
Ակցիայի մասնակիցների և գերագույն խորհրդի մի շարք աշխատակիցների միջև տեղի է ունեցել լեզվակռիվ, ապա ֆիզիկական դիմակայություն, սակայն դեպքի վայրում գտնվող ոստիկաններին հաջողվել է լիցքաթափել իրավիճակը:
Ցուցարարները գոռում էին ՝ «ստրուկներ», իսկ միասնական ազգային շարժման անդամները ոստիկանությանը անվանել են ՝ զոնդերներ: Իրավապահները նրանց դուրս են բերել տարածքից:
Բաթումիի քաղաքապետարանի մոտ հանրահավաքն այս պահին ավարտված է: