Բաթումիի հանրապետական հիվանդանոցում գտնվող կորոնավարակակիր պացիենտներից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Բաթումիի հանրապետական հիվանդանոցում գտնվող կորոնավարակակիր պացիենտներից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Բաթումիի հանրապետական հիվանդանոցում գտնվող կորոնավարակակիր պացիենտներից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Նրանք բոլորը միացված են արհեստական շնչառության սարքին:

Կլինիկայի մենեջեր Գիա Կիկաբիձեի հայտարարությամբ, ծանր է գնահատվում է 8 պացիենտի վիճակ, ովքեր մշտական ռեժիմում ունեն թթվածնի մատակարարման կարիք:

Վերակենդանացման բաժնում է 23 անձ: Կլինիկայում գտնվող 143 պացիենտ ունի թոքաբորբ:

Բացի այդ, վարակակիրների թվում է Հանրապետական հիվանդանոցի 4 աշխատակից: