Բաթումիի արվեստի համալսարանում տեղի ունեցած միջադեպի համար դատախազությունը մեղադրանք է առաջադրել հինգ անձի
Բաթումիի արվեստի համալսարանում տեղի ունեցած միջադեպի համար դատախազությունը մեղադրանք է առաջադրել հինգ անձի

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել հինգ անձի՝ Բաթումիի գեղարվեստական ​​կրթության համալսարանում ծանրացուցիչ հանգամանքներում կատարված բռնության փաստով։

«ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 3-ին Բաթումիի բուհերից մեկի վարչական շենքում նույն համալսարանի դեկանն ու ուսանողները խմբով ծեծի են ենթարկել երկու հոգու։

Իրավապահները մեղադրյալներին ձերբակալել են դեկտեմբերի 9-ին։ Բոլոր հինգ անձանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին պրիմ մասի «բ» և «գ» ենթակետերով (բռնություն, որը կատարվել է խմբով, երկու և ավելի անձանց նկատմամբ), որը նախատեսում է մինչև երկու տարի ազատազրկում` որպես պատժի ձև և չափ»,-ասում են դատախազությունում։

Դատախազությունն արդեն դիմել է Բաթումիի քաղաքային դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում սահմանելու միջնորդությամբ։